Արա Գյուլերի տեսած Խորհրդային Հայաստանը - Mediamax.am

exclusive
10756 դիտում

Արա Գյուլերի տեսած Խորհրդային Հայաստանը


Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր


2018 թվականի հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում կյանքից հեռացավ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Մշակույթի նախկին փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն օրերս հրապարակեց մի քանի լուսանկար իր արխիվից, որոնք Արա Գյուլերն արել էր Խորհրդային Հայաստանում:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Այս լուսանկարն արված է Երեւանի կոնյակի գործարանում: «Երեւան XX դար» նախագծում պատմել ենք, որ 1972-1986թթ. գործարանի տնօրեն Միքայել Խանոյանը հավաքում էր տարբեր երկրների կոնյակների պիտակներ եւ փակցնում դրանք գործարանի սենյակներից մեկի պատին: Ընկերները եւ ծանոթները, իմանալով այդ պատի մասին, նրան նվիրում էին բազմազան պիտակներ: Արա Գյուլերը լուսանկարն արել է հենց այդ սենյակում:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Այս լուսանկարը Արա Գյուլերի տաղանդի լավագույն ապացույցներից է: Այնպես է լուսանկարել Վարդան Մամիկոնյանի արձանը, որ ձիավորն ու ձին կարծես ճախրեն երկնքում:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Այս լուսանկարում Արա Գյուլերը պատկերել է Նորքի I զանգվածում տեղադրված Հայկ Նահապետի նկարը եւ դրա շուրջ խաղացող երեխաներին: Հսկա արձանն ու փոքր երեխաները զարմանալիորեն ներդաշնակ են նայվում:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Լենինի հրապարակն է՝ իր հայտնի ցայտաղբյուրներով: Հեռվում էլ երեւում է Լենինի արձանը: 

 

Նկարին ուշադիր նայելով, կտեսնենք, որ Արա Գյուլերն այն «հայելային» է արել՝ ժամացույցով կառավարության շենքը իրականում ձախ կողմում է:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Իհարկե, ճանաչեցիք Վիլյամ Սարոյանին: Իր կողքին նստած մարդն ամբողջությամբ չի երեւում, բայց, ամենայն հավանականությամբ, դա բանաստեղծ Վահագն Դավթյանն է: 

 

Դժվար է ասել՝ լուսանկարն արված է Երեւանի ռեստորաններից մեկի «VIP-սենյակո՞ւմ», թե հյուրասիրությունը մատուցվել է մշակութային օջախներից մեկում:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Արամ Խաչատրյանն է: Մեծանուն կոմպոզիտորին Արա Գյուլերը առաջին անգամ չէր լուսանկարում՝ մինչ այդ Արամ Խաչատրյանի դիմանկարն արել էր վերջինիս մոսկովյան բնակարանում: 

 

Այդ փորձի մասին Արա Գյուլերը 2013 թվականին պատմել էր Մեդիամաքսին.

 

Հայազգի կոմպոզիտորը բավականին լարված էր նստել լուսանկարչի առջեւ, արհեսատական կեցվածք ընդունել: «Մարդը հազար ու մի մոդել կընե: Ես ադանք պատկեր չեմ քաշեր»,- ասում է Գյուլերը:   

Լարվածության մթնոլորտն ավելի էր թեժացնում այն հանգամանքը, որ չէին կարող շփվել մեկ լեզվով՝ Գյուլերը խոսում էր արեւմտահայերեն, Խաչատրյանը՝ռուսերեն: 

Կոմպոզիտորին լարվածությունից հանելու համար Գյուլերը որոշում է մի փոքր դադար վերցնել: Ժամանակ շահելու համար լուսանկարիչը որոշում է փոխել լույսերի դիրքը: Տեղափոխում է լույսերը, մոտեցնում էլեկտրական վարդակին եւ բարձր լարման տակ գտնվող լույսերը փորձում միացնել վարդակին: 

«Ամբողջ շենքի լուսերը գնացին: Հիմա մենք Խաչատուրյանի հետ մնացել ենք մութին մեջ: Արամ Խաչատուրյանը մեկ բառ չիդե, ռուսերեն ուրիշ լեզու չիդե: Հիմա ինչերե՞ն պիտի խոսենք մարդու հետ, մթին մեջ ենք մնացել երկուքս»,- պատմում է Գյուլերը:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Մաէստրո Հովհաննես Չեքիջյանն է: Նրան Արա Գյուլերը ճանաչում էր նախեւառաջ որպես իր դասընկեր եւ հետո միայն՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Առնո Բաբաջանյանի չափազանց հաջողված դիմանկարն է: Թվում է, թե նա նայում է ոչ թե լուսանկարչական սարքին, այլ մեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Սասունցի Դավթի արձանն է: Հեռվում, կայարանի շենքի վրա, երեւում է կոմունիզմը փառաբանող լոզունգը:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Իսկ այս լուսանկարում կոմունիզմը փառաբանում են երիտասարդ աղջիկները՝ անցնելով Լենինի հրապարակով:

 

Լուսանկարը` Արա Գյուլեր

 

Սա էլ Վարպետն է՝ Արա Գյուլերը:

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին