Երեւանում բացվել է երկրորդ «Քարֆուր» խանութը - Mediamax.am

6202 դիտում

Երեւանում բացվել է երկրորդ «Քարֆուր» խանութը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ երեկ բացվել է երկրորդ «Քարֆուր» խանութը:

«Քարֆուր Հայաստանը» Majid Al Futtaim Group-ի մասնաճյուղն է, որը Քարֆուր ապրանքանիշը ներկայացնում է Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայում:

 

Խանութ-սրահի պաշտոնական բացմանը ներկա էին Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը և Քարֆուր Հայաստանի, Վրաստանի ու Պակիստանի գլխավոր գործադիր տնօրեն Մարք Քորբիոն:

 

Քարֆուր Հայաստանի, Վրաստանի ու Պակիստանի գլխավոր գործադիր տնօրեն Մարք Քորբիոն խանութի բացմանը նշել է. 

 

«Շատ ուրախ ենք Երեւանում երկրորդ «Քարֆուր» խանութի բացման կապակցությամբ: Այն վերահաստատում է մեր դիրքերը տեղական շուկայում: Նորաբաց խանութի շնորհիվ մենք կկարողանանք հաճախորդների ավելի լայն շրջանակի սպասարկել եւ նրանց հաճելի գնումների առիթներ պարգեւել՝ առաջարկելով բարձրորակ, միջազգային եւ տեղական ապրանքներ մրցակցային գներով: 

 

Մեր գործունեության ընդլայնումն ապացուցում է մեր նվիրումն ու պատրաստակամությունը՝ նպաստելու տեղական ցանցային շուկայի զարգացմանը, միեւնույն ժամանակ հաճելի պահեր պարգեւելով մեր հաճախորդներին ամեն օր: Մենք ջանում ենք արձագանքել նրանց կարիքներին՝ քայլելով միջազգային շուկայի միտումներին համընթաց՝ հետեւողականորեն վերահսկելով ծառայությունների ու ապրանքների որակը ու վարելով մրցակցային գնային քաղաքականություն»: 

 

Նորաբաց խանութն ներկայացված են 14 000 պարենային եւ ոչ պարենային ապրանքներ՝ ներառյալ «Քարֆուր» ապրանքանիշի ավելի քան 2800 տեսակի եզակի մթերք, այդ թվում օրգանական, բիո եւ գյուտեն չպարունակող տարատեսակներ, թարմ ձուկ՝ ներկրված Ֆրանսիայից ու Եվրոպական միության այլ երկրներից: 

 

«Քարֆուր Հայաստանը» բացվել է 2015թ-ի մարտին: Ներկայումս ընկերության Երեւանում գործող երկու խանութներում ներգրավված է 235 աշխատակից: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին