Հերքվել են Արթուր Գրիգորյանի փաստարկները Ամուլսարի մասին - Mediamax.am

Մարտ 04, 2026
6383 դիտում

Հերքվել են Արթուր Գրիգորյանի փաստարկները Ամուլսարի մասին


Էրիկ Գրիգորյանը
Էրիկ Գրիգորյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ Ամուլսարի տարածքում տեսչական մարմնի կողմից հայտնաբերված «Ապոլո» թիթեռի համար այդ տարածքը բնակավայր լինել չի կարող, իսկ հայտնաբերված բույսը եղել է ոչ թե «Ոզնաթուփ մեխակ», այլ այդ ընտանիքին պատկանող մեկ այլ բույս, որը «Կարմիր գրքում» գրանցված չէ:

Էրիկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում: 

 

 

Նախարարն ասել է, որ աշխատանքային խմբում ներգրավվել են Գիտությունների ազգային ակադեմիայի եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, տեսչական մարմնի՝ Վայոց Ձորի  տեղամասի ղեկավարը, ով հանդիսացել է այդ ստուգումների  ղեկավարը, Վայրի Բնության հիմնադրամի աշխատակիցները: 

 

 

 

Խումբը ուսումնասիրությունները կատարել է սեպտեմբերի 4-ին եւ կազմել է արձանագրություններ այն մասին, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, իսկ տվյալ վայրը չի կարող հանդիսանալ թիթեռի բնակավայր: 




Մեր ընտրանին