Լիդիան. Զանգեզուրի ՊՄԿ-ի հայտարարությունը խորացնում է կասկածները - Mediamax.am

2411 դիտում

Լիդիան. Զանգեզուրի ՊՄԿ-ի հայտարարությունը խորացնում է կասկածները


Լուսանկարը` Lydian Armenia


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հուլիսի 27-ին Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի արած հայտարարությանը:

«Պատկան մարմինների ուշադրության ենք ներկայացնում եւ խնդրում ենք պարզել՝ հատկապես ինչ տեղեկատվության է տիրապետում ԶՊՄԿ-ն՝ «Ջերմուկում ստեղծված իրավիճակ» հայտարարելով։

 

«Լիդիան Արմենիա»-ն պահանջում է քննությամբ պարզել ԶՄՊԿ-ի հայտարարության մեջ ակնարկված «իրավիճակը» ինչպես է ստեղծվել՝ ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, եւ հատկապես պարզել այդ «իրավիճակի» ստեղծման գործում ԶՄՊԿ-ի հնարավոր ներգրավվածությունը եւ հետեւաբար՝  շահագրգռվածության շարժառիթները։

 

 

Հիշեցնենք, որ տեսանյութում բացահայտ երեւում է, որ ԶՊՄԿ-ին պատկանող ծառայողական մեքենայի թափքից սնունդ է մատակարարվում Ամուլսարի ճանապարհներն ապօրինի փակած անձանց, ինչի վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն (26/07/18):

 

ԶՊՄԿ-ի պատասխան հաղորդագրության մեջ կասկածելի վստահությամբ շեշտվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին»՝ միանշանակ տպավորություն է ստեղծելով, որ ԶՊՄԿ-ն «Լիդիան Արմենիա»-ից ավելի լավ է «տիրապետում Ջերմուկի իրավիճակին», ինչը եւ հիմք է կասկածների համար»,- ասված է «Լիդիան Արմենիա»-ի հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին