Ներդրողների եւ վերլուծաբանների խումբն այցելել է Ամուլսար - Mediamax.am

8628 դիտում

Ներդրողների եւ վերլուծաբանների խումբն այցելել է Ամուլսար


Լուսանկարը` «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերություն

Լուսանկարը` «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերություն

Լուսանկարը` «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերություն


Երեւան: Մեդիամաքս: Ֆինանսական վերլուծաբաններից ու ինստիտուցիոնալ ներդրողներից բաղկացած խումբն այցելել է Հայաստան եւ Լիդիանի Ամուլսարի ծրագրի տեղամաս։

Հոկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն վերահաստատել էր Լիդիանի պարտավորությունը շարունակաբար ներկայացնել Ամուլսարի ծրագիրը որպես հաջողված օրինակ առ այն, որ  Հայաստանը կարող է ներգրավել եւ հաջողությամբ իրականացնել խոշոր միջազգային ներդրումային ծրագրեր։

 

Հոկտեմբերի 12-ին Ամուլսարի շինհրապարակ այցի ընթացքում այցելուները կանգ են առել կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի եւ փոխակրիչի միջանցքի տարածքներում, որտեղ ականատես են եղել ակտիվ շինարարական աշխատանքներին, փոխակրիչի արդեն տեղադրված հատվածին:

 

Բեռնատարների տեխսպասարկման կետում այցելուները ծանոթացել են «Կատերպիլար» ընկերության նոր ներմուծված խոշոր հանքային սարքավորումների մոնտաժման աշխատանքներին, եղել նորակառույց շինարարական ավանում, որտեղ արդեն բնակվում է 600 մարդ։ Ամուլսարում շինարարության մեջ զբաղված ավելի քան 1200 աշխատողների 30%-ից ավելին շրջակա համայնքներից են։

 

Այցն ավարտվել է Գնդեվազ համայնքում գործող տեղական բիզնես ծրագրերին ծանոթությամբ, որտեղ այցելուներին ներկայացվել են Լիդիանի կողմից իրականացվող տեղական գնումների ծրագիրն ու տեղական բիզնեսների զարգացման նախագիծը, որոնք Ամուլսարի շրջակա համայնքներում տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու ընկերության ծրագրի մաս են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին