Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին - Mediamax.am

2966 դիտում

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն այսօր ասել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից օգուտ են քաղելու ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:

Այս մասին Հովարդ Սթիվենսոնն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Նրա խոսքով՝ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով իրենք մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել:

 

Նա նաեւ վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու:

 

Վարչապետը կարեւորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր:

 

Կարեն Կարապետյանը ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարեւորությունը:

 

Վարչապետը ներդրողներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատեւ աճ ապահովելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին