Ֆրեզնոյում մեկնարկել են Սարոյանի տուն-թանգարանի շինաշխատանքները - Mediamax.am

Փետրվար 13, 2026
7449 դիտում

Ֆրեզնոյում մեկնարկել են Սարոյանի տուն-թանգարանի շինաշխատանքները


Լուսանկարը` ttp://www.fresnobee.com


Երեւան: Մեդիամաքս: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները:

Հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թվականին եւ շուրջ մեկ տարի զբաղվում էր Վիլյամ Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամբ:

 

Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից:

 

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին:




Մեր ընտրանին