Երեւան: Մեդիամաքս: Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ընթացքում խոստացել է, որ «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպմանը Արտակ Դավթյանն ասել է, որ ներկայումս օրինագիծը կառավարության քննարկման առարկա է հանդիսանում, որից հետո խորհրդարան կներկայացվի:
Նախաձեռնող խմբի կողմից ներկայացված հարցերից են նաեւ ներկրվող գիտական սարքավորումները ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունը եւ բնական գիտությունների եւ հայագիտության բնագավառներում ասպիրանտական տեղերի ավելացումը:
















