Թանգյանը մտադիր է Հայաստանում միջազգային ռոք-փառատոն հիմնել - Mediamax.am

27511 դիտում

Թանգյանը մտադիր է Հայաստանում միջազգային ռոք-փառատոն հիմնել


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Martin Walter


Երեւան: Մեդիամաքս: System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել:

AFP-ի հետ զրույցում նա ասել է, որ գաղափարը դեռեւս նախնական փուլում է:

 

Սերժ Թանգյանը հույս է հայտնել, որ Հայաստանը հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արեւմտյան խմբերին այցելել նաեւ Երեւան:

 

«Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին», - ասել է Սերժ Թանգյանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլի 23-ին System of a Down-ը անմոռանալի համերգ տվեց Երեւանի Հանրապետության հրապարակում:

Սերժ Թանգյանն ասել է, որ այդ համերգի ընթացքում նայում էր երիտասարդներին ու հիշում էր իր նախնիներին:

 

«Որոշ իմաստով կարող եմ ասել, որ System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր այդ մեկ համերգը տալու համար», - ասել է Սերժ Թանգյանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. ապրիլին Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը եւ Արսինե Խանջյանը այցելել էին Հայաստան եւ Արցախ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին