Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին:
Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է հիմնադրամի ձեւավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի եւ խորհրդատվական խորհրդի անդամներին:
Խոսելով հիմնադրամի նպատակների մասին՝ Արմեն Օրուջյանը նշել է, որ այն կոչված է կենտրոնացնելու, համակարգելու եւ խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների եւ ձեռներեցների գործունեությունը եւ միտված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների հնարավորությունների մոբիլիզացմանը:
Ընդգծելով, որ հիմնադրամն այլեւս իրողություն է, Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ հնարավոր է դարձել վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել, եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել գաղափարի իրագործմանը:
Ապրիլի 12-ին հայտարարվել էր FAST հիմնադրամի մեկնարկի մասին:
2016թ. ամռանը FAST հիմնադրամի գործարկման մասին բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էլ Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում:
















