ՏԱՍՍ-ի փոխտնօրենը Ալիեւային համեմատել է Էլեոնորա Ռուզվելտի հետ - Mediamax.am

11048 դիտում

ՏԱՍՍ-ի փոխտնօրենը Ալիեւային համեմատել է Էլեոնորա Ռուզվելտի հետ


Միխայիլ Գուսմանը
Միխայիլ Գուսմանը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ պետական լրատվական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը համեմատել է Մեհրիբան Ալիեւային Էլեոնորա Ռուզվելտի հետ։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Միխայիլ Գուսմանը եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բուլբուլողլին քննարկել են Մեհրիբան Ալիեւայի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու թեման «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։

 

Պատասխանելով հաղորդվարի այն հարցին, թե աշխարհի առաջին կանանցից ում հետ է կարելի համեմատել Մեհրիբան Ալիեւային, Միխայիլ Գուսմանն ասել է․

 

«Ես կարող եմ միայն մեկ զուգահեռ գտնել։ Ես երկար եմ մտածել։ Ազդեցիկության եւ երկրում ընկալման տեսակետից մտքիս միայն Էլեոնորա Ռուզվելտն է գալիս։ Իհարկե, քավ լիցի, ոչ արտաքնապես…»

 

«Նա շատ աշխատասեր է, արագ սովորում է։ Ես մասնակցել եմ նրա պապիկի՝ հայտնի փիլիսոփա Ջալալի հիշատակին նվիրված երեկոյին ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Հիանալի երեկո էր, եւ նա ելույթ էր ունենում անգլերեն։ Որպես մի մարդ, ով ժամանակին լեզվաբանական բուհ է ավարտել, ես զարմացած էի նրա անգլերենի որակով։ Մոտեցա Մեհրիբան խանումին երեկոյի ավարտին, որպեսզի գովեստի խոսքեր ասեմ, շեշտեմ, որ հիանալի անգլերեն է խոսում, ու հարցնեմ՝ վաղու՞ց է սովորում։ Ասաց՝ դեռ նոր եմ սկսել, իսկ ելույթը պարզապես անգիր եմ արել։ Դա պետք է կարողանալ, ես որպես մասնագետ եմ ասում։ Այնպես սովորել լեզուն, որ նույնիսկ չզգացվի»,- ասել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին