Սերժ Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին - Mediamax.am

Մարտ 02, 2026
4428 դիտում

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին


Լուսանկարը` https://static.life.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

Սերժ Սարգսյանը վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Միշել Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն եւ համբերություն: Փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգեւում:




Մեր ընտրանին