«Սասնա ծռեր»-ը վայր են դնում զենքերը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
13823 դիտում

«Սասնա ծռեր»-ը վայր են դնում զենքերը


Լուսանկարը` Photolure


«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ խումբը որոշել է վայր դնել զենքերը եւ դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից:

Այդ մասին նա ասել է 1in.am-ի հետ հեռախոսազրույցում:

 

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ «Սասնա ծռեր»-ը այս քայլին գնում են արյունահեղությունից խուսափելու նպատակով, սակայն շարունակելու են պայքարը բանտերից:

 

«Մենք կարծում ենք, որ մեր գործողոթյամբ տվեցինք այն կայծը, որը պետք էր ժողովրդին արթնացնելու համար», - ասել է նա:

 

«Պայքարող ժողովրդին միայն Աստված կարող է կանգնեցնել», - ասել է Վարուժան Ավետիսյանը:




Մեր ընտրանին