ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Ենիգոմշյանին - Mediamax.am

Հունվար 01, 2026
1544 դիտում

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Ենիգոմշյանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ վիրավորված եւ կալանքի տակ գտնվող մյուս անձանց:

 

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաեւ ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաեւ Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին