Հայաստան ուղեւորվելիս Պապը հեռագիր է հղել Էրդողանին - Mediamax.am

Փետրվար 28, 2026
8606 դիտում

Հայաստան ուղեւորվելիս Պապը հեռագիր է հղել Էրդողանին


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան ուղեւորվելիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, Հռոմի Ֆրանցիսկոս Քահանայապետի նամակում ասված է.

 

«Հայաստան ուղեւորվելիս եւ Թուրքիայի օդային տարածքով թռչելիս՝ հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձերդ Գերազանցությանը եւ Ձեր ժողովրդին՝ աղոթելով, որ Բարձրյալն իր օրհնությունը շնորհի ձեր ժողովրդին»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Վատիկանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել էին 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած հատուկ պատարագի ժամանակ Պապի արտասանած ճառից հետո, որով վերջինս 1915թ. դեպքերը որակել էր Ցեղասպանություն:




Մեր ընտրանին