Երեւան: Մեդիամաքս: Լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրն ապրիլի 26-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նա շրջել է կենտրոնով, այցելել նկարչության եւ երաժշտության դասընթացները, շփվել է թումոցիների հետ:
Նրան դուր են եկել Թումոյի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը եւ հատկապես Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները:
«Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում», - ասել է Ազնավուրը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: