Հռոմի Պապը կարող է Հայաստան այցելել հունիսին - Mediamax.am

Հոկտեմբեր 03, 2025
8783 դիտում

Հռոմի Պապը կարող է Հայաստան այցելել հունիսին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հունիսին կարող է այցելել Հայաստան:

Այս մասին հայտարարել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին, հաղորդում է AP-ն:

 

Լոմբարդին շեշտել է, որ այցը նախապատրաստման փուլում է եւ ծրագիրն առայժմ կազմված չէ: Նա հավելել է, որ քննարկվող ժամկետները վերաբերում են հունիսի երկրորդ կեսին:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2001 թվականին, երբ Հայաստանը տոնում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, Հայաստան էր այցելել Հովհաննես Պողոս II Պապը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին