ԱԶԲ-ն կաջակցի ՀՀ-ում սեյսմակայուն դպրոցների կառուցմանը - Mediamax.am

5901 դիտում

ԱԶԲ-ն կաջակցի ՀՀ-ում սեյսմակայուն դպրոցների կառուցմանը


Լուսանկարը` PAN Photo


Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին $‌89,3 մլն օժանդակություն կտրամադրի՝ սեյսմակայուն դպրոցների կառուցման եւ բնական աղետներին դիմադրելու կարողությունների ամրապնդման համար:

Այս մասին հաղորդում է ԱԶԲ պաշտոնական կայքը:

 

«1988թ. Սպիտակի ուժգին երկրաշարժից հետո իշխանությունները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել՝ զարգացնելու արտակարգ իրավիճակների կառավարման եւ արձագանքման համակարգերը եւ բարելավելու շենքերի կառուցումը: Այս օժանդակությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ կառուցելու եւ վերակառուցելու բարձր սեյսմակայունություն ունեցող դպրոցներ»,- նշել են ԱԶԲ-ում:

 

Ըստ բանկի տվյալների՝ Հայաստանի 1400 դպրոցներից 1000-ը վերակառուցման եւ ամրացման աշխատանքների կարիք ունեն, ինչի համար պահանջվում է $‌1.2 մլրդ:

 

ԱԶԲ-ի տրամադրած վարկն ու դրամաշնորհը թույլ կտան այդ աշխատանքներն իրականացնել առնվազն 46 դպրոցում:

 

Բանկը $‌88.5 մլն-ը կտրամադրի որպես վարկ եւ $‌800 հազ-ը՝ որպես տեխնիկական աջակցություն: ՀՀ կառավարությունն իր կողմից սեյսմակայուն շինարարության համար կհատկացնի $‌18.5 մլն:

 

Ծրագրի տեւողությունը 5 տարի է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին