Երեւանում հայտնել են Ադրբեջանի «տասնյակ զոհերի» մասին - Mediamax.am

Մարտ 06, 2026
4166 դիտում

Երեւանում հայտնել են Ադրբեջանի «տասնյակ զոհերի» մասին


ՀՀ փոխարտգործախարար Շավարշ Քոչարյանը
ՀՀ փոխարտգործախարար Շավարշ Քոչարյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխարտգործախարար Շավարշ Քոչարյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը «թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը»։

«Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու եւ Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների»,- ասել է Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին:

 

 




Մեր ընտրանին