«Տեղային արդիությունները» Վենետիկի բիենալեում - Mediamax.am

exclusive
2035 դիտում

«Տեղային արդիությունները» Վենետիկի բիենալեում


Կոնֆերանսի մեկնարկից առաջ
Կոնֆերանսի մեկնարկից առաջ

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Հայաստանի Ազգային Տաղավարի համադրողներ Ռուբեն Արևշատյանը և Գեորգ Շյոելհամերը
Հայաստանի Ազգային Տաղավարի համադրողներ Ռուբեն Արևշատյանը և Գեորգ Շյոելհամերը

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Վլադիմիր Պապերնիի զեկույցը
Վլադիմիր Պապերնիի զեկույցը

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Յեհուդա Էմանուիլ Սաֆրանի զեկույցը
Յեհուդա Էմանուիլ Սաֆրանի զեկույցը

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Մտքերի փոխանակում Յեհուդա Սաֆրանի և Ռուբեն Արևշատյանի միջև ընդմիջման ժամանակ
Մտքերի փոխանակում Յեհուդա Սաֆրանի և Ռուբեն Արևշատյանի միջև ընդմիջման ժամանակ

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից

Հայաստանի տաղավարի համադրող Գեորգ Շյոելհամերը (Ավստրիա)
Հայաստանի տաղավարի համադրող Գեորգ Շյոելհամերը (Ավստրիա)

Լուսանկարը` Ռ.Արեւշատյանի արխիվից


Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի շրջանակներում, հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի ազգային տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում՝ Արսենալեյում, կազմակերպել էր «Տեղային արդիություններ» (Local Modernities) խորագրով միջազգային գիտաժողով:

 

Բիենալեում հայկական տաղավարի համադրող, արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը, ով վերջերս է վերադարձել Վենետիկից, Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է, որ հայկական տաղավարի կազմակերպած գիտաժողովը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ նախկին հանրապետություններում դրսեւորված ուշ արդի ճարտարապետության արտահայտություններին:

 

Հայաստանի Ազգային Տաղավարի համադրողներ Ռուբեն Արևշատյանը և Գեորգ Շյոելհամերը

Լուսանկարը՝ Ռ.Արեւշատյանի արխիվից

 

«Բացի բուն ցուցահանդեսային հատվածից, բիենալեի կազմակերպիչ, հոլանդացի հայտնի ճարտարապետ Ռեմ Կուլհասն առաջարկել էր ազգային տաղավարներին ներկայացնել թեմաներ գիտաժողովների համար: Ոչ բոլոր տաղավարներին հաջողվեց նպատակահարմար թեմաներ ներկայացնել գիտաժողով անցկացնելու համար: Հայաստանի ազգային տաղավարի համադրողների՝ իմ եւ Գեորգ Շյոելհամերի (Ավստրիա) առաջակած թեման հավանության արժանացավ, եւ, ի տարբերություն այլ տաղավարների գիտաժողովների, որոնք մեկ օր էին տեւում, Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպած գիտաժողովն երկու օր տեւեց»,- ասել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Գիտաժողովին մասնակցելու նպատակով հայկական տաղավարը հրավիրել էր ճարտարապետության հայտնի տեսաբան, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր  Յեհուդա Սաֆրանին, ճարտարապետներ Ֆելիքս Նովիկովին, ճարտարապետության պատմաբան, մշակութային բազմաթիվ աշխատությունների հեղինակ Վլադիմիր Պապերնիին եւ այլ անվանի մասնագետների:

 

Վլադիմիր Պապերնիի զեկույցը

Լուսանկարը՝ Ռ.Արեւշատյանի արխիվից

 

«Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին թեմաներ, որոնք, առնչվելով պատմությանը, ասելիք ունեն նաեւ ներկա ճարտարապետական զարգացումների վերաբերյալ: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ճարտարապետությունն այն հայելին է, որն արտացոլում է հասարակական կյանքի բոլոր փոփոխությունները»,- ընդգծել է հայկական տաղավարի համադրողը:

 

Այս տարվա բիենալեում Հայաստանի ազգային տաղավարր եւ այս գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության հանձնակատարության ներքո: Գիտաժողովի անցկացման համար հայկական տաղավարը ստացել էր նաեւ Յոհան Յակոբս հիմնադրամի աջակցությունը:

 

«Հիմնադրամի տնօրեն, արվեստաբան Ռոգեր Բուրգելը մեր տաղավարի առաջին այցելուներից էր: Իմանալով գիտաժողովի անցկացման եւ  դրա անցկացման հետ կապված որոշ կազմակերպչական խնդիրների մասին՝  նա սիրով համաձայնեց աջակցություն ցուցաբերել», - ասել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Նրա խոսքերով, գիտաժողովի շրջանակներում շոշափված գլխավոր թեմանեըը վերաբերում էին նախկին խորհրդային տարածքում տեղի ունեցող ճարտարապետական պլաստի կտրուկ փոփոխություններին, ճարտարապետական այդ շերտի հանդեպ դրսեւորվող վանդալիստական վերաբերմունքին:

 

Յեհուդա Էմանուիլ Սաֆրանի զեկույցը

Լուսանկարը՝ Ռ.Արեւշատյանի արխիվից

 

«Հայաստանում, ինչպես հետխորհրդային այլ երկրներում, այդ բարբարոսական վերաբերմունքի բազմաթիվ օրինակների ականատեսը դարձանք, երբ կառույցները կերպարանափոխման էին ենթարկվում: Մինչդեռ ճարտարապետության միջոցով ընթերցվում է հասարակության փիլիսոփայությունը, եւ հասկացվում է հասարակության կառուցվածքը, ապագայի հետ կապված նրա տեսլականը: Ճարտարապետությունը ստեղծվում է այսօր, բայց այն ուղղված է դեպի ապագան: Այն ունի մարդկանց ուղղորդելու կարողություն՝ արտացոլելով սեփական ինքնության մասին ընկալումը ապագայում: Եվ  այս խնդիրները զուտ նեղ ազգային խնդիրներ չեն», - ասել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Մտքերի փոխանակում Յեհուդա Սաֆրանի և Ռուբեն Արևշատյանի միջև ընդմիջման ժամանակ

Լուսանկարը՝ Ռ.Արեւշատյանի արխիվից

 

Հայկական տաղավարը կամփոփի բիենալեում իր աշխատանքը XX դարի հայկական ճարտարապետության վերլուծության նվիրված աշխատության լույս ընծայմամբ, որը  ներառելու է թամանյանական ճարտարապետությունից մինչեւ պոստմոդեռնիզմն ընկած շրջանը:

 

Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին Հայաստանի մասնակցության մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին