Սերժ Թանգյանը սատարում է սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության գաղափարը - Mediamax.am

5887 դիտում

Սերժ Թանգյանը սատարում է սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության գաղափարը


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը սատարում է շփման գծում տեղի ունեցող միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմի գաղափարը:

Այդ մասին Սերժ Թանգյանը գրել է իր ֆեսբուքյան էջում՝ մեջբերելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այս խոսքերը.

 

«Մերժելով միգազգային հանրության առաջարկները միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման մասին, Ադրբեջանն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը հրադադարի խախտումների համար»:

 

Սերժ Թանգյանը նշել է, որ Արցախը անկլավ էր գերակշռող հայկական բնակչությամբ, որը Ստալինի կողմից տրվել էր Ադրբեջանին:

 

«Մի քանի տարի առաջ Հայաստան այցելելով՝ եղա նաեւ Արցախում, եւ կարող եմ ասել, որ այնտեղ ապրում են բարի եւ մեծահոգի մարդիկ, որոնք արժանի են խաղաղ եւ բարեկեցիկ կյանք ունենալ», - նշել է Սերժ Թանգյանը:

 

Երաժիշտը նաեւ ասել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են ռազմական եւ ֆինանսական դժվարություններ կրել եւ «ավելի խորը ներքաշվել կոռումպացված քաղաքական գործընթացների մեջ՝ կախման մեջ լինելով այս կամ այն գերտերությունից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին