Հայաստանի «իղձերի մայրաքաղաքը» Վենետիկի բիենալեում - Mediamax.am

3104 դիտում

Հայաստանի «իղձերի մայրաքաղաքը» Վենետիկի բիենալեում

Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի բացման արարողությունը
Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի բացման արարողությունը

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Հայկական տաղավարը Մուրադ Ռափայելյան վարժարանի տարածքում:
Հայկական տաղավարը Մուրադ Ռափայելյան վարժարանի տարածքում:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Հայկական տաղավարը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում:
Հայկական տաղավարը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Հայկական տաղավարը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում

Թամանյանական, կոնստրուկտիվիստական եւ իսրայելյանական ճարտարապետության լավագույն նմուշների ցուցադրությամբ Հայաստանն ազդարարեց իր մասնակցությունը հունիսի 7-ին Վենետիկում մեկնարկած 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին:

Հայկական տաղավարը, որը տեղակայված է Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանի շենքի տարածքում, այս տարի մասնակցում է բիենալեին «Իղձերի մայրաքաղաք» խորագրի ներքո:

Հայկական տաղավարը Մուրադ Ռափայելյան վարժարանի տարածքում:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Բիենալեում հայկական տաղավարի համադրող, արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը, ով վերջերս է վերադարձել Վենետիկից, Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է, որ այս տարի բիենալեն անցկացվում է երկու խորագրերի ներքո: Ազգային տաղավարներին առաջարկված խորագիրը կրում է «Իրացնելով արդիությունը» (Absorbing Modernity) անվանումը եւ նվիրված է 1914-2014 թթ. համաշխարհային ճարտարապետության եւ քաղաքաշինության ուսումնասիրությանը:

Երկրորդ` «Հիմքեր»  (Fundamentals) անվանմամբ խորագիրը` անդրադառնում է ճարտարապետության մաս կազմող հիմնական էլեմենտների զարգացմանը՝ պատ, հատակ, առաստաղ,դուռ, պատշկամբ, եւ այլն... :   

Հայկական տաղավարը Մուրադ Ռափայելյան վարժարանի տարածքում:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

«Բիենալեի կազմակերպիչ, հոլանդացի հայտնի ճարտարապետ Ռեմ Կուլհասը որոշել էր այս տարվա բիենալեն նվիրել ոչ թե ճարտարապետներին եւ ճարտարապետության վերջին շրջանի նվաճումներին, այլ ճարտարապետության եւ արդի ժամանակաշրջանի փոխկապակցվածության խնդրին: Ինչպես Կուլհասն է խոստովանում, այսօրվա` նեոկապիտալիստական շրջանի ճարտարապետությունը, խորը ճգնաժամ է ապրում, եւ առ այսօր օգտվում է մոդեռնիզմի ժամանակաշրջանի ձեռքբերումներից: Այդ է պատճառը, որ ազգային տաղավարներին որպես խորագիր առաջարկվեց  «Իրացնելով արդիությունը» թեման»,- ասել է հայկական տաղավարի համադրողը:

Հայկական տաղավարը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

20-րդ դարի հայկական ճարտարապետության արդի մտածողությունը Հայաստանի ազգային տաղավարի էքսպոզիցիայում բաժանված էր երեք հիմնական մասի, որոնք ներկայացված էին տարբեր արխիվային ֆորմատների միջոցով՝ սլայդ պրոեկցիաներ, ալբոմներ, պատկերներ: «Բիենալեի մեծ կատալոգի համար որպես թամանյանական շրջանի առանցքային նմուշ առաջարկել էինք Երեւանի 1924 թ. գլխավոր հատակագիծը: Երկրորդ շրջանի համար ընտրությունը կանգ առավ  ավանգարդիստական ճարտարապետության նմուշներից մեկի` Սեւանի Գրողների հանգստյան տան նախագծի վրա: Երրորդ տեղային արդի ճարատարապետական մտածողության արտահայտությունը ներկայացված էր Ռաֆայել Իսրայելյանի` 1968 թ.-ին կառուցված  Սարդարապատի ազգագրության թանգարանի շենքով»,- նշել է տաղավարի համադրողը:

Ռուբեն Արեւշատյանը հավելել է, որ այդ կառույցների ցուցադրմամբ փորձ է արվել  ներկայացնել Հայաստանի 20-րդ դարի արդի մտածողության երեք տարբեր ուղղությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել ճարտարապետության մեջ:

Հայկական տաղավարը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

«Մեր ցուցադրությունը կազմակերպել էինք հետեւյալ տրամաբանությամբ` ճարտարապետությունն այն ոլորտն է, գործունեության այն տեսակն է, որը գործ ունի հավաքական գիտակցության հետ: Խոսքը վերաբերում է ինքնություններին, որոնք այնքան բազմազան են Թամանյանի, կոնստրուկտիվիստների եւ Ռաֆայել Իսրայելյանի ու նրա ժամանակակիցների կողմից առաջ քաշված լեզվամտածողության մեջ: Մեր առջեւ խնդիր էր դրված ցուցադրել  այդ երեք շրջանները մեկ ամբողջականության մեջ, ցույց տալ այդ ժամանակաշրջաններում ձեւավորված իղձերի տարբերությունը, բազմազան, երբեմն կոնֆլիկտային ինքնությունները, որոնց շնորհիվ ձեւավորվել է այն մայրաքաղաքը, որը մենք այդքան սիրում էինք, որի հետ կապված ունենք  նոստալգիկ հիշողություններ»,- նկատել է տաղավարի համադրողը:

Հայկական տաղավարի ձեւավորման հարցում համադրողներ Ռուբեն Արեւշատյանը եւ նրա ավստրիացի գործընկեր Գեորգ Շյոլհամերը կիրառել են մինիմալիստական մոտեցում՝ օգտագործելով պարզ նյութեր եւ ձեւեր: Օգտագործել են հայելիներ՝ ընդգծելու համար «ինքնությունների» ռեֆլեկտիվ բնույթը, ինչպես նաեւ հատվածներ «Ճանապարհ դեպի կրկես», «Ճարտարապետները» եւ Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմերից: 

Հայկական տաղավարը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 23-ը: Մինչ դրա ավարտը` հոկտեմբերի 21-22-ին հայկական տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում՝ Արսենալեյում կազմակերպելու է «Տեղային արդիություններ» (Local Modernities) խորագրով միջազգային գիտաժողով ` նվիրված սովետական ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը:

Մասնակիցների թվում են Վլադիմիր Պապերնին, Ֆելիկս Նովիկովը, Էլքե Բայերը, Յահուդա Սաֆրանը, Մարիյա Դրեմայտեն, Կարլ Էյմարմախերը, Բորիս Չուխովիչը եւ այլոք:

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին