Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա «Գիրքը» ֆիլմի պրեմիերան - Mediamax.am

Փետրվար 22, 2026
4573 դիտում

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա «Գիրքը» ֆիլմի պրեմիերան


Լուսանկարը` oboi.ws


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի միջազգային 36-րդ կինոփառատոնի շրջանակում հունիսի 20-ին, ժամը 18-ին, «Օկտյաբր» կինոթատրոնում կկայանա «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի ռեժիսորը Վիտալի Մանսկին է, ստեղծագործական պրոդյուսերը եւ գաղափարի հեղինակը` Մեսրոպ քահանա Արամյանը, պրոդյուսերն ու հովանավորը` Արթուր Ջանիբեկյանը:     

 

“Հազար տարի առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց աղոթական հայեցողությունների իր «Մատյանը», որը ցայսօր շարունակում է մնալ մարդու հոգեւոր աշխարհի խորագույն հայտնություններից մեկը: Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարեւորված չէ կյանքի իմաստի փնտրումը”,- ասված է ֆիլմի պրեմիերային նվիրված հաղորդագրությունում:




Մեր ընտրանին