Ռիք Վեյքման. «Շատ սխալ է տարանջատել արվեստը գիտությունից» - Mediamax.am

4540 դիտում

Ռիք Վեյքման. «Շատ սխալ է տարանջատել արվեստը գիտությունից»


Գարիկ Իսրայելյանը, Ռիք Վեյքմանը եւ Սայմըն Ֆիլիպսը
Գարիկ Իսրայելյանը, Ռիք Վեյքմանը եւ Սայմըն Ֆիլիպսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիք Վեյքմանը
Ռիք Վեյքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիք Վեյքմանը
Ռիք Վեյքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սայմըն Ֆիլիպսը
Սայմըն Ֆիլիպսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Իսրայելյանը, Սերժ Թանգյանը եւ Ռիք Վեյքմանը
Գարիկ Իսրայելյանը, Սերժ Թանգյանը եւ Ռիք Վեյքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արվեստի միջոցով գիտության հանրայնացման փիլիսոփայությունը կրող STARMUS միջազգային փառատոնին աջակցող երաժիշտների թիվը շարունակաբար ավելանում է:  Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կայանալիք STARMUS VI փառատոնի մեկնարկին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, երաժիշտներ Սերժ Թանգյանը, Ռիք Վեյքմանը, Սայմըն Ֆիլիպսը խոսել են փառատոնին միանալու կարեւորության եւ երաժշտության միջոցով գիտության հանրայնացմանը նպաստելու անհրաժեշտության մասին:

 

Մեդիամաքսն առանձնացրել է ասուլիսի ուշագրավ հատվածները:

 

«Ֆանտաստիկ միտք է STARMUS-ը Հայաստան բերելը»

 

Սերժ Թանգյան, System Of A Down-ի մեներգիչ

 

Մեծ պատիվ է STARMUS փառատոնի շրջանակում Հայաստանում լինել: Ես եւ Գարիկն արդեն մի քանի տարի է շփվում ենք, քննարկում ենք փառատոնը: Երբ նա ինձ ասաց, որ ցանկանում են STARMUS-ը բերել Հայաստան, ասացի՝ ֆանտաստիկ միտք է:

 

Հետո էլ Գարիկը զանգեց եւ ասաց՝ ոգեւորել ես, խրախուսել ես փառատոնի անցկացումը Հայաստանում, պետք է նաեւ գաս, ասացի՝ կգամ:

Սերժ Թանգյանը Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն ինչ կարողացել ենք ապահովել այս փառատոնի շրջանակում՝ իսկապես հրաշալի է: Շատ ուրախ եմ, որ այսպիսի փառատոններ են կազմակերպվում Հայաստանում, հրաշալի արվեստագետներ են գալիս: Ուրախ եմ նաեւ, որ այս թիմի մի մասն եմ:

 

Ռիք Վեյքման, բրիտանացի երաժիշտ, Yes խմբի անդամ

 

10 տարի առաջ Բրայան Մեյն ինձ զանգեց եւ ասաց՝ պետք է գաս STARMUS-ին մասնակցես:

 

Անձամբ հրապուրված եմ գիտությամբ եւ կարծում եմ, որ կարեւորագույն բաներից մեկը, ինչը սխալ է արվել Միացյալ Թագավորությունում, դպրոցներում արվեստը գիտությունից տարանջատելն է, երբ դրանք անհավատալիորեն փոխկապակցված երեւույթներ են:

Ռիք Վեյքմանը Ռիք Վեյքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է, որ STARMUS փառատոնը կարողանում է համադրել այդ երկուսը: Շատ հպարտ եմ, որ փառատոնի մաս եմ կազմում վերջին 10 տարիների ընթացքում:

 

Գարիկ Իսրայելյան, փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս

 

Երաժշտական ցանկացած գործիք գիտություն է, իսկ հիմա հասել ենք նույնիսկ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտության: Հիմա գերհետաքրքիր պահ է, քանի որ հայտնվել ենք գիտության եւ արվեստի խաչմերուկում, բարձր մակարդակի գիտությունը՝ կլանելով արվեստը, կարողանում է նոր քայլեր անել: Այս մասին կարելի է դասախոսություններ կարդալ, առանձին միջոցառումներ կազմակերպել, մարդկանց հրավիրել, ովքեր կարող են պատմել, թե ինչ է տեղի ունեցել երաժշտության եւ տեխնոլոգիաների համաձուլմամբ:

Գարիկ Իսրայելյանը Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է STARMUS-ի համերգներին, ապա դրանք բոլորը եզակի են, երբեք չեն կրկնվում ոճի, բաղադրության, համադրության տեսանկյունից: Հետեւաբար, ուղերձս հետեւյալն է, եթե բաց թողնեք այս STARMUS-ը, նույնը երբեք չեք տեսնի, խոսքը միայն համերգի մասին չէ, այլեւ՝ դասախոսությունների:

 

Խրախուսում եմ բոլորին միանալ փառատոնին, քանի որ անհավատալի արժեքի դասախոսություններ են լինելու: Այսպիսի 5 օր երբեք չի կրկնվի ապագայում:

 

Գիտությունը պետք է օգտագործվի ճիշտ նպատակով

 

Ռիք Վեյքման

 

Տարիներ առաջ մի աստղագետի հետ էի խոսում, որն ասաց՝ կցանկանայի աշխարհի բոլոր առաջնորդներին տանեի մի առաքելությամբ դեպի տիեզերք, նայեին մոլորակին, տեսնեին իրենց գործունեության արդյունքը, թե ինչպես են քայքայել, քանդել այդ մոլորակը, վերածել ավերակի ու դեռ շարունակում են դա անել, դրա համար միլիարդներ են ծախսում:

Ռիք Վեյքմանը Ռիք Վեյքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե գիտությունը օգտագործվում է պատերազմի համար, այն մեզ չի օգնի որեւէ կերպ: Այս պահին միակ անհրաժեշտ բանն այն է, որ գիտությունն օգտագործվի ճիշտ նպատակով։

 

Սայմըն Ֆիլիպս, անգլիացի երաժիշտ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետներից Ուինսթոն Չերչիլն ընդունում է արվեստի ու գիտության նախարարին, ով խնդրում է կրճատել արվեստի ֆինանսավորումը, որպեսզի ավելացվեն ռազմական ծախսերը։ Չերչիլն ասում է՝ մենք էլ ինչի՞ համար ենք ապրում, եթե արվեստի բյուջեն կրճատենք:

Սայմըն Ֆիլիպսը Սայմըն Ֆիլիպսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա իմ առաջին այցն է Հայաստան: Առաջին անգամ է նաեւ, որ մասնակցում եմ STARMUS-ին եւ վստահ եմ՝սա հրաշալի փորձ է լինելու:

 

Սերժ Թանգյան

 

Հայաստանը գիտության կենտրոն էր խորհրդային տարիներին: Այժմ գիտությունը, կրթությունը եւ տեխնոլոգիաները համաչափ զարգանում են: Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք: Ուղեղի մի կիսագնդով դուք այն կարող եք բացահայտել արվեստի միջոցով, մյուս կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ մեկ ուղեղի մաս են կազմում: Հատկապես փոքր պետություններին, որոնք չունեն խորը պետական ռեսուրսներ, հաղթահարել այդ ամենն օգնում են գիտությունը, տեխնոլոգիաները եւ կրթությունը:

Գարիկ Իսրայելյանը, Սերժ Թանգյանը եւ Ռիք Վեյքմանը Գարիկ Իսրայելյանը, Սերժ Թանգյանը եւ Ռիք Վեյքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լրատվամիջոցները եւ գիտնականները  պետք է համագործակցեն

 

Գարիկ Իսրայելյան

 

Իմ կարծիքով՝ լրատվամիջոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն գիտությանը, կրթությանը եւ մշակույթին, քան քաղաքականությանը:

 

Լրատվամիջոցները, գիտնականները  պետք է համագործակցեն։ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրության դարձնի գիտությունն ակտիվացնելուն, պետք է հասկանա, թե ինչպես է պետք այդ նեյրոններն ակտիվացնել, որպեսզի գիտությունը դառնա հանրային, մատչելի գործընթաց։

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին