Գիտությունների ազգային ակադեմիան՝ «STARMUS VI»-ի գործընկեր - Mediamax.am

964 դիտում

Գիտությունների ազգային ակադեմիան՝ «STARMUS VI»-ի գործընկեր


Լուսանկարը` ՀՀ ԳԱԱ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկեր եւ աջակից:

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:    

 

««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու եւ համոզված լինելու՝ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի», - ասել է STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը:

 

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն էլ իր հերթին նշել է, որ փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների հնարավորություն կստեղծի, քանի որ Հայաստան են այցելելու հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ:

 

«Այս միջոցառումը մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ», - ասել է նա:

 

«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի  սեպտեմբերի 5-11-ը, այն   նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին