Երեւանում կկայանա Ռոսատոմ-ի Օլիմպիադայի նախընտրական փուլը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
4409 դիտում

Երեւանում կկայանա Ռոսատոմ-ի Օլիմպիադայի նախընտրական փուլը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա ֆիզիկայի եւ մաթեմատիկայի Ռոսատոմ-ի Օլիմպիադայի նախընտրական փուլը 7-ից 11-րդ դասարաների աշակերտների համար:

Օլիմպիադան անցկացնում են ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը եւ «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ատոմային բնագավառի կադրերի պատրաստման բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում։ 

 

Դեկտեմբերի 1-ին կանցկացվի նաեւ 9-ից 11 դասարանների համար ինժեներական Օլիմպիադա։ 

 

Օլիմպիադայի նպատակն է բացահայտել տաղանդավոր ու նպատակասլաց երեխաներին, որոնք սեւեռված են ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների վրա եւ հետաքրքրված են ատոմային էներգետիկայով ու նոր տեխնոլոգիաներով։ 

 

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թվականի սկզբին։ 

 

Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:




Մեր ընտրանին