Հայ գիտնականներն աստղաֆիզիկայում կարեւոր բացահայտման են մասնակցել - Mediamax.am

10617 դիտում

Հայ գիտնականներն աստղաֆիզիկայում կարեւոր բացահայտման են մասնակցել


Լուսանկարը` www.jeffreydonenfeld.com


Երեւան: Մեդիամաքս: Գիտնականների միջազգային խումբը, որի կազմում հայ մասնագետներ կան, աշխարհում առաջին անգամ հայտնաբերել է բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուր, որը ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկիայի ամենաարդիական եւ կարեւոր խնդիրներից մեկն է։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոխանցմամբ՝ գիտական հետազոտություններին մասնակցել են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության գիտնակաները:

 

Գիտնականների միջազգային խմբի համոզմամբ՝ Հարավային բեւեռում տեղակայված IceCube դիտակով գրանցված նեյտրինոները միանշանակ առաջանում են մեր մոլորակից չորս մլրդ լուսատարի հեռավորության վրա գտնվող տիեզերական աղբյուրից` բլազարից։ IceCube նեյտրինոների դիտակի եւ տարբեր էներգետիկ տիրույթներում գործող մի շարք այլ դիտակների ուսումնասիրությունների արդյունքում առաջին անգամ հնարավոր է եղել միաժամանակյա գրանցել նեյտրինոներ եւ ֆոտոններ միեւնույն աղբյուրից:

 

Նեյտրինոների գրանցման եւ նրանց ծագման աղբյուրների բացահայտումով, ըստ գիտնականների, կարելի է համարել, որ սկիզբ է դրվել նոր ուղղության՝ «բազմասուրհանդակային» աստղաֆիզիկային:

 

Հետազոտությունների արդյունքները տպագրվել են հեղինակավոր Science ամսագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին