Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 77-ամյա գերիին - Mediamax.am

4154 դիտում

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 77-ամյա գերիին


Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 77-ամյա գերիին
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 77-ամյա գերիին

Լուսանկարը` http://www.kavkaz-uzel.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, ով ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, այսօր հայրենադարձվել է Հայաստան:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին:

 

Հայրենադարձումը իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։

 

«Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

 

ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները եւ նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ»,- ասված է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին