Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին «չօգնել թշնամու հետախուզությանը» - Mediamax.am

3710 դիտում

Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին «չօգնել թշնամու հետախուզությանը»


Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին «չօգնել թշնամու հետախուզությանը»
Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին «չօգնել թշնամու հետախուզությանը»

Լուսանկարը` http://lol54.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ԶԼՄ-ներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին չմատնանշել զորամասերի համարները եւ տեղակայման հստակ վայրերը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ կոչ է անում «այս հարցերին մոտենալ երկրի ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից»:

 

Հաղորդագրության համաձայն, «վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում են ՊՆ եւ Զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ, որոնք տեղադրվում են սոցցանցերում»:

 

«Այդ տեղեկությունների մեծ մասը պարունակում է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, տվյալներ է պարունակում զորամասերի տեղակայման վայրի, հրամանատարական կազմի տեղափոխումների մասին: Բացի այդ, 2013թ. հոկտեմբերի վերջին Facebook-ում ստեղծվել է «Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով» էջը («Генерал-полковник Закир Гасанов»), որը ոչ մի առնչություն չունի պաշտպանության նախարարի հետ: Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է առավել շրջահայաց վերաբերել պետական գաղտնիքներին, իրավիճակը չի փոխվել: Արդյունքում, դեպքերի մեծ մասի պարագայում թշնամու հետախուզությունը  նմանատիպ տեղեկատվության օգնությամբ հնարավորություն է ստանում տվյալներ հավաքագրել Ադրբեջանի Զինված ուժերի մասին (հրամանատարություն, անձնակազմ, զորամասերի տեղակայում եւ այլն)»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին