Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը - Mediamax.am

3646 դիտում

Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ողջունում է Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեեւ ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին