Երեւան: Մեդիամաքս: Մարտի 8-ին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը զանգահարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններում ասվում է.
«Մասուդ Պեզեշկիանը շնորհակալություն է հայտնել մեր պետության ղեկավարին Իրանի դեսպանատուն այցելելու եւ Իրանի Գերագույն առաջնորդի ու բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ ցավակցություններ հայտնելու, ինչպես նաեւ Իրանին հումանիտար օգնություն ցուցաբերելու մտադրության համար։
Հայտարարելով, որ Նախիջեւանի օդային հարված հասցնելու դեպքը Իրանի հետ առնչություն չունի, Մասուդ Պեզեշկիանը ընդգծել է, որ տեղի ունեցածը հետաքննվելու է։
Իլհամ Ալիեւը կրկին ցավակցություններ է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների ժամանակ մեծ թվով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։ Մեր պետության ղեկավարը ընդգծել է Նախիջեւանում տեղի ունեցած դեպքի քննության կարեւորությունը։
Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների մասին»։















