Ադրբեջանի նախագահը Իրանին հիշեցրել է «Երկաթե բռունցքի» մասին - Mediamax.am

Մարտ 05, 2026
343 դիտում

Ադրբեջանի նախագահը Իրանին հիշեցրել է «Երկաթե բռունցքի» մասին


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «մենք «Երկաթե բռունցքով» կոտրեցինք նրանց գլուխը, ովքեր ուզում էին փորձել մեր ուժերը»։

«Այսօրվա միջադեպն էլ նույն արդյունքին կհանգեցնի», - ասել է Ալիեւը։

 

Ինչպես հաղորդում է պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալությունը, 

 

«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ճիշտ այնպես, ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, պատրաստ ենք մեր հզորությունը ցուցաբերել ցանկացած թշնամական ուժերին, եւ թող Իրանը չմոռանա այդ մասին»:

 

Նա ընդգծել է, որ «իրանական կողմի գործած ահաբեկչական ակտը, մյուս բոլոր ստոր գործոնների հետ մեկտեղ, մեծ անշնորհակալության դրսեւորում է»։

 

«Ադրբեջանը չի մասնակցել եւ չի մասնակցի Իրանի դեմ որեէ գործողության։ Մենք հետաքրքրված չենք հարեւան երկրների դեմ որեւէ գործողություն իրականացնելու հարցում, մեր քաղաքականությունը դա թույլ չի տալիս», - ասել է Ալիեւը։

 

Նա ավելացրել է , որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Պետական սահմանային ծառայությունը «բերված են մոբիլիզացիայի թիվ մեկ աստիճանի եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության»։ 




Մեր ընտրանին