Երեւան: Մեդիամաքս: Իսրայելն ու Միացյալ Նահանգներն այսօր Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել:
Պայթյունների մասին բազմաթիվ հաղորդումներ են ստացվել Թեհրանից եւ երկրի մի շարք այլ վայրերից:
Գործողությունը շարունակվում է, իրավիճակը արագ զարգանում է։
Ամերիկացի պաշտոնյան Al Jazeera-ին հաստատել է, որ հարվածները իրականացվել են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համատեղ ռազմական գործողության շրջանակներում։
Առաջին հարվածները հասցվել են Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի գրասենյակի մոտ։ Պարզ չէ, թե արդյոք 86-ամյա Խամենեին այդ պահին գրասենյակում է գտնվել։
Իրանական պաշտոնյան Reuters-ին տեղեկացրել է, որ Խամենեին տեղափոխվել է «անվտանգ վայր»։
Reuters-ի կողմից մեջբերվող ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածները հասցվում են ինչպես օդից, այնպես էլ ծովից։
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել՝ քաղաքացիներին կոչ են արել «կատարել իշխանությունների հրահանգները եւ մնալ պաշտպանված վայրերում»։















