Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելը հեշտ չի լինի, սակայն Վաշինգտոնը կգործադրի բոլոր ջանքերը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մարկո Ռուբիոն ասել է.
«Իրանի հետ գործարք կնքելը դժվար է: Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար է, բայց մենք փորձելու ենք: Բանակցողներն այժմ ուղեւորվում են այնտեղ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»:















