Ադրբեջանում սկսել են «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի» կառուցումը - Mediamax.am

Հունվար 30, 2026
288 դիտում

Ադրբեջանում սկսել են «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի» կառուցումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում սկսվել է «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի» (ԷՀԳ) կառուցումը:

Նոր ԷՀԳ-ն պետք է միացնի երկրի էներգահամակարգը Նախիջևանի ինքնավար հանրապետության ցանցերին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ազերէներջի» էներգաօպերատորի հաղորդագրությունը:

 

Ընկերությունում նշել են, որ հանրապետության հիմնական տարածքում և Նախիջևանում կառուցվում են ԷՀԳ-ի՝ համապատասխանաբար 74 և 105 կմ երկարությամբ հատվածներ:

 

«Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է 44 կմ երկարությամբ լրացուցիչ գիծ կառուցել Հայաստանի տարածքում»,- ասվում է «Ազերէներջի»-ի հաղորդագրության մեջ:

 

Ընկերությունում նշել են, որ «Զանգեզուրի ԷՀԳ»-ի կառուցումը Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի նախագծի մի մասն է: Այս նախաձեռնության շրջանակներում կառուցվելու է նաեւ 230 կիլոմետր երկարությամբ ԷՀԳ Նախիջևանից մինչև Թուրքիայի տարածք: 

 

Մեդիամաքսը նշում է, որ 2025թ. նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էր, թե ինչից սկսել TRIPP նախագծի իրականացումը։ 

 

«Կարծես թե, հանգել ենք այն ըմբռնման, որ, հնարավոր է, ամենաարագ ստացվի էլեկտրահաղորդման գծի եւ գազատարի կառուցումը», - ասել էր Հայաստանի վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին