Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների վիճակի մասին։
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի համատեղ մամուլի ասուլիսը։
Ինչպես հաղորդում է Trend-ը, Բայրամովն ասել է, որ Սաարի հետ կիսվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած «պատմական հանդիպումից» հետո ձեռք բերված արդյունքների վերաբերյալ իր տեսլականով։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները դրական ոգով են զարգանում եւ ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Դավոսում տեղի էր ունեցել Ադրբեջանի եւ Իսրայելի նախագահների հանդիպումը։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: