Իրանը կարող է ընդմիշտ անջատել համացանցը՝ փոխարինելով այն «ազգային ինտերնետով» - Mediamax.am

Հունվար 19, 2026
96 դիտում

Իրանը կարող է ընդմիշտ անջատել համացանցը՝ փոխարինելով այն «ազգային ինտերնետով»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանի իշխանությունները կարող են ընդմիշտ անջատել համացանցը երկրի բնակչության համար:

Ինչպես գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Filterwatch կազմակերպության հաշվետվությունը, եթե իրադարձություններն այդ սցենարով զարգանան, համացանցին Իրանում կկարողանան միանալ միայն իշխանությունների կողմից հաստատված անձինք:

 

«Երկրի մնացած բնակիչներին կթույլատրեն մուտք գործել միայն «ազգային ինտերնետ»՝ ներքին ցանց, որն աշխատում է գլոբալ համացանցից անջատ եւ վերահսկվում է պետության կողմից», - գրում է The Guardian-ը:

 

Filterwatch կազմակերպության ղեկավար Ամիր Ռաշիդին պարզաբանել է, որ «սեփական ինտերնետի» ստեղծմանը Իրանը ձեռնամուխ էր եղել 15 տարի առաջ:

 

«2009 թվականի բողոքներից հետո իշխանությունները սկսեցին զուգահեռ ցանց կառուցել՝ մատչելի միայն երկրի ներսում, եւ աստիճանաբար ուժեղացնում էին տրաֆիկի զտումը «սպիտակ ցանկի» սկզբունքով: Փորձագետները նշում են, որ համակարգի տեխնոլոգիաները կարող էին ներմուծվել Չինաստանից», - ասում է Ռաշիդին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին