Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը առգրավել է Հայաստանից ներմուծված 298 կիլոգրամ հերոինը, հաղորդել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, թմրանյութ տեղափոխող բեռնատարը Հայաստանից Վրաստան մուտք գործել Գոգավան/Գուգութի մաքսային անցակետով եւ պետք է Բաթումիով ուղեւորվեր Եվրոպա: Մաքսային փաստաթղթերի համաձայն, բեռնատարը հրակայուն աղյուսներ էր տեղափոխում։
Հերոինը պարունակվում էր աղյուսներ նմանակող 600 պլաստիկ տարաների մեջ:
Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, որը ձերբակալվել է։
«Սեւ շուկայում» առգրավված բեռի արժեքը գերազանցում է $30 միլիոնը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: