Լավրովը ժամանել է Իրան. կքննարկի նաեւ Կովկասի խնդիրները - Mediamax.am

385 դիտում

Լավրովը ժամանել է Իրան. կքննարկի նաեւ Կովկասի խնդիրները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այցով ժամանել է Իրան։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, որոնք պաշտոնապես դուրս են եկել համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակին»:

 

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։

 

Ակնկալվում է մտքերի փոխանակում մի շարք միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, մերձավորարեւելյան կարգավորման, Կասպից ծովի խնդրի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Փետրվարի 24-ին Սերգեյ Լավրովը Թուրքիայում էր, որտեղ հանդիպել է իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին