Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Ալիեւի հետ կքննարկի «Ռուսական տան» փակումը - Mediamax.am

Մարտ 04, 2026
4062 դիտում

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Ալիեւի հետ կքննարկի «Ռուսական տան» փակումը


Լուսանկարը` tass.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ափսոսում է Բաքվում «Ռուսական տան» փակման համար։

«Մեր կարծիքով, դա թյուրիմացություն է, որը հնարավոր կլինի հարթել»,- ասել է նա։

 

Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմը իրավիճակը կկարգավորի Բաքվի հետ երկխոսության միջոցով՝ «առաջնորդվելով ավանդաբար լավ հարաբերություններով»։

 

«Մենք այդ հարցը բարձրացնելու ենք մեր գործընկերների հետ շփումներում՝ տարբեր մակարդակներով: Եթե բարձրագույն մակարդակի շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է գտնել պետությունների ղեկավարների երկխոսության մեջ», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Ադրբեջանը փետրվարի 6-ին նոտա էր հղել ռուսական կողմին՝ Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։




Մեր ընտրանին