Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատման համալիր աշխատանքները կսկսեն հյուսիսից - Mediamax.am

617 դիտում

Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատման համալիր աշխատանքները կսկսեն հյուսիսից


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հունվարի 16-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 11-րդ հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ:

 

«Հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ: Նրանք համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

 

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը, պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին