Հաքան Ֆիդան. Հուսով ենք՝ այս տարի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն կհաստատվի - Mediamax.am

Փետրվար 23, 2026
5439 դիտում

Հաքան Ֆիդան. Հուսով ենք՝ այս տարի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն կհաստատվի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կնքումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է Trend-ը, լրատվամիջոցների հետ զրույցում Հաքան Ֆիդանը նշել է՝ «պատմական պատուհան է բացվել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության համար»։

 

«Թուրքիան, ուս ուսի տված, կանգնած է Ադրբեջանի կողքին: Մենք հուսով ենք, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով: Շարունակում ենք աջակցել կողմերի միջեւ երկկողմ բանակցություններին, որոնք ընթանում են առանց միջնորդների: Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վճռական քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

Նա նշել է, որ մնացել է միայն մի քանի կետ, որոնք պետք է համաձայնեցվեն խաղաղության համաձայնագրում.

 

«Պետք է վերջնական տեսքի բերել համաձայնագիրը եւ ստորագրել: Հուսով ենք՝ 2025 թվականին կայուն խաղաղություն ձեռք կբերվի եւ տարածաշրջանը կբարգավաճի»:




Մեր ընտրանին