Ալիեւը թվարկել է խաղաղության հաստատման «խոչընդոտները» - Mediamax.am

3155 դիտում

Ալիեւը թվարկել է խաղաղության հաստատման «խոչընդոտները»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի «սրընթաց սպառազինումը» խոչընդոտում է երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատումը։

«Հայ հասարակության մեջ մեր ժողովրդի հանդեպ խորը արմատացած ատելությունը, առասպելական «Մեծ Հայաստանի» մասին երազանքները, Հայաստանի սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ եւ այդ երկրի արագ սպառազինումը խոչընդոտում են երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատումը»,- ասել է Ալիեւը «Վերադարձի իրավունք. արդարության ապահովումը Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար» կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ուղերձում։

 

Իլհամ Ալիեւը նշել է, որ Հայաստանը փորձում է «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը ներկայացնել որպես սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը։

 

«Սակայն Համայնքի նպատակն է ապահովել Արեւմտյան Ադրբեջանից վտարված մեր հայրենակիցների արժանապատիվ վերադարձը իրենց պապենական հողերին խաղաղ եւ ապահով պայմաններում: Դա զուտ մարդու իրավունքների խնդիր է»,- ասել է նա:

 

Ալիեւը նշել է, որ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը բազմիցս երկխոսության կոչ է արել Հայաստանի կառավարությանը, սակայն մերժում է ստացել»։

 

«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Համայնքի հետ եւ գործնական քայլեր ձեռնարկի արեւմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար», - ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին