Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իրենք սահմանին ամրապնդվում են, «քանի որ Հայաստանից ամեն պահի կարելի է սադրանքի սպասել»:
«Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ անցկացնում, նաեւ՝ խոշոր տերությունների հետ։ Արեւմտյան երկրները Հայաստանին զենք ու զինամթերք են մատակարարում»,- ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի նիստում՝ հայտարարել է Իլհամ Ալիեւը:
«Միանգամայն ակնհայտ են արեւմտյան որոշ պետությունների՝ Հայաստանը մեր դեմ հանելու ծրագրերը: Նրանց, բնականաբար, չի հետաքրքրում հայ ժողովուրդը։ Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու՝ օգտագործելով Հայաստանի տարածքը, Ադրբեջանի եւ Հայաստանի մյուս հարեւանների համար սպառնալիքի աղբյուր ստեղծելու եւ այդպիսով սեփական շահերն ապահովելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Միաժամանակ, նա նշել է, որ իրենց բանակի մարտունակությունը եւս աճում է.
«Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ շանտաժի եւ վերջնագրի լեզվով խոսելն անհնար է։ Մենք ի վիճակի ենք ցանկացած պատասխան տալ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: