Ալիեւն այցելել է «Հաղթանակի զբոսայգու» շինհրապարակ - Mediamax.am

Մարտ 04, 2026
4749 դիտում

Ալիեւն այցելել է «Հաղթանակի զբոսայգու» շինհրապարակ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ծանոթացել է շինարարական աշխատանքներին Բաքվի «Հաղթանակի զբոսայգում»:

Ըստ Ազերթաջ գործակալության՝ Նոյեմբերի 8-ի պողոտայում ստեղծվող զբոսայգին ավելի քան 9 հեկտար տարածք է զբաղեցնում։

 

Այգու մուտքի մոտ կառուցվում է 44 տարրից բաղկացած կամար։ Կամարի բարձրությունը կկազմի 44 մետր, լայնությունը՝ 22 մետր։

 

9 հազար 200 քառաքուսի մետր մակերեսով թանգարանի կողային պատին գրվելու են զոհված զինվորների ու սպաների անունները։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո Ալիեւը Բաքվում բացել էր «Ռազմավարների զբոսայգին», որը բրիտանական The Economist-ը «զզվելի» էր որակել:

 

Զբոսայգում, մասնավորապես, ներկայացված էին վիրավոր հայ զինվորների մանեկենները եւ պատերազմում զոհված հայ զինծառայողների սաղավարտները։




Մեր ընտրանին