Կարսում կայացել է «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» ֆորումը - Mediamax.am

4358 դիտում

Կարսում կայացել է «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» ֆորումը


Լուսանկարը` https://www.serka.gov.tr/


Երեւան: Մեդիամաքս: Կարսում կայացել է «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» ֆորումը։

Ինչպես հաղորդում է Ազերթաջը՝ միջոցառումը կազմակերպել են Թուրք-ադրբեջանական ասոցիացիաների դաշնությունը (TADEF), Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն եւ Կարսի քաղաքապետարանը։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կարսի քաղաքապետ Օթուկեն Սենգերն իր ելույթում հիշեցրել է 1918-1920 թվականներին Արեւելյան Անատոլիայում հայկական ավազակախմբերի կատարած հանցագործությունները եւ նշել, որ այդ ժամանակահատվածում Կարսի բնակիչները նույնպես ենթարկվել էին հայերի արյունալի հարձակումներին»։

 

«Նման արյունալի իրադարձություններ տեղի էին ունեցել Արեւմտյան Ադրբեջանի տարածքներում, որոնք այժմ կոչվում են Հայաստան։ Երկու տարվա ընթացքում մինչեւ 300 հազար ադրբեջանցիներ ստիպված են եղել լքել իրենց հողերը, որոնց մի մասը ապաստան է գտել Կարսում»,- ասել է Սանգերը։

 

«Մարդիկ արդարացիորեն ցանկանում են վերադառնալ իրենց պատմական հողերը: Այդ պահանջները հնչում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Թուրքիայում եւ այլ երկրներում։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս անարդարությունը վերացնելու համար։ Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը անտարբեր չմնալ ադրբեջանցիների՝ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հարցի նկատմամբ»,- ասել է Սանգերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին