Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցերը - Mediamax.am

3279 դիտում

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցերը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճմանն աջակցելու հնարավորությունները։

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 30-ին Պրահայում՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։ Բլինքենն ու Ֆիդանը հիմնական ուշադրությունը դարձրել են Գազայում տիրող իրավիճակի վրա։

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. մարտին Վաշինգտոնում կայացած ամերիկա-թուրքական ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

 

«Հարավային Կովկասում պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Ֆիդանը պարտավորվել են միասին աշխատել՝ առաջ մղելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարակշռված եւ կայուն խաղաղության համաձայնագիրը, որը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը եւ բարգավաճմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին