Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը ստորագրելու «մթնոլորտի էական փոփոխություն կա» - Mediamax.am

3054 դիտում

Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը ստորագրելու «մթնոլորտի էական փոփոխություն կա»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու»:

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ։ Ավելի ճիշտ, այդ համաձայնությունները ձեռք բերված են, մնում է վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, ու ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա:

 

Թե որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղն ու ժամն ուրիշ հարց է, կքննարկվի լրացուցիչ.

 

«Մենք հիմա ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին եւ մնում է ստորագրելը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին