Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել վերջին առաջարկները - Mediamax.am

3670 դիտում

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել վերջին առաջարկները


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել իր դիտարկումները խաղաղության պայմանագրի վերջին առաջարկների վերաբերյալ։

«Առաջարկների փաթեթը, որի վրա մենք մեկ ամիս աշխատել ենք, փոխանցվել են Հայաստանին»,- ասել է Բայրամովը AzTV-ին տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ Բաքուն վերջերս դրական ազդակներ է ստանում Երեւանից, սակայն Հայաստանից սպասվում է «իրական գործողությունների» խաղաղ գործընթացի վերաբերյալ։

 

«Մենք իրատեսորեն ենք նայում խաղաղ գործընթացին։ Բայց պետք է գիտակցենք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծումը չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դա առնվազն պայմաններ են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նորմալ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման համար»,- հավելել է Բայրամովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին