Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի կառավարությունը «համակողմանիորեն երաշխավորում է հայազգի քաղաքացիների խաղաղ բնակությունը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը:
Նա ասել է, որ «Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել կայուն խաղաղության հաստատմամբ՝ սկսած Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում հայազգի քաղաքացիների խաղաղ բնակության ապահովման համապարփակ տրամադրումից մինչեւ նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»։
Ալի Նագիեւը նաեւ խոսել է «տարածաշրջանում բարգավաճման, հիմնարար եւ հուսալի կայունության ապահովման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարեւորության եւ խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած աշխատանքի եւ ջանքերի մասին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: